22:14  ,  22 դեկտեմբերի, 2022

Սամբոյի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երեւանում

Սամբոյի աշխարհի առաջնությունը հաջորդ տարի կանցկացվի Երեւանում։ Այն տեղի կունենա նոյեմբերի 10-12-ը, հաղորդում է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Այս տարվա  հոկտեմբերին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել էր սամբոյի աշխարհի պատանեկան եւ երիտասարդական առաջնությունը:

Հոկտեմբերին միջազգային ֆեդերացիան որոշել էր հաջորդ տարվա աշխարհի առաջնությունն անցկացնել Եգիպտոսին, սակայն այդ երկրի սամբոյի ֆեդերացիան հրաժարվել է հայտից եւ միջազգային ֆեդերացիան առաջնությունը վստահ է Հայաստանին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում