20:24  ,  20 դեկտեմբերի, 2022

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները

Հայտնի են հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները։ Դեկտեմբերի 19-20 անցկացված առաջնությանը մասնակցել է 78 ըմբիշ։

10 քաշային կարգերում Հայաստանի չեմպիոններ են դարձել․

55 կգ քաշային կարգ՝  Ռուդիկ Մկրտչյան

60 կգ՝ Գեւորգ Ղարիբյան

63 կգ՝ Հրաչյա Պողոսյան

67 կգ՝ Սլավիկ Գալստյան

72 կգ՝ Շանթ Խաչատրյան

77 կգ՝ Աշոտ Կիրակոսյան

82 կգ՝ Կարեն Խաչատրյան

87 կգ՝ Վիգեն Նազարյան

97 կգ՝ Հայկ Խլոյան

130 կգ՝ Դավիթ Օվասափյան։

Աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւ աշխարհի բրոնզե մեդալակիր, աշխարհի Մ23 չեմպիոն Մալխաս Ամոյանը ազատված են եղել Հայաստանի առաջնությունից։ Չեմպիոններին եւ մեդալակիրներին պարգեւատրել է օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում