23:50  ,  18 դեկտեմբերի, 2022

Խելահեղ տոնախմբություն Բուենոս Այրեսում (ֆոտո, վիդեո)

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում տասնյակ հազարավոր երկրպագուներ նշում են ազգային թիմի հաղթանակն աշխարհի առաջնությունում։

1986 թվականից հետո առաջին անգամ Արգենտինան հռչակվեց աշխարհի չեմպիոն։

3 տիտղոսով Արգենտինան առաջ անցավ աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանսիայից եւ Ուրուգվայից։ Ռեկորդակիրը Բրազիլիան է՝ 5 տիտղոս։ Աշխարհի քառակի չեմպիոններ են Գերմանիան ու Իտալիան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով