18:25  ,  18 դեկտեմբերի, 2022

Մեսին կգերազանցի Մատեուսի ռեկորդը (ֆոտո)

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին կգերազանցի գերմանացի Լոտա Մատեուսի ռեկորդը աշխարհի առաջնություններում անցկացրած հանդիպումների քանակով։

35-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել է Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմի մեկնարկային կազմում եւ կանցկացնի 26-րդ հանդիպումն աշխարհի առաջնություններում։ Մատեուսն անցկացրել է 25 խաղ։

Աշխարհի առաջնության եզրափակիչում Ամերիկայի գավաթակիր Արգենտինան կմրցի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հետ։ Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով