21:49  ,  17 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022․ Խորվաթիա - Մարոկկո հանդիպման լավագույն խաղացողը

Աշխարհի առաջնության երրորդ տեղի համար Խորվաթիա - Մարոկկո հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել է 20-ամյա խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլը։

Խորվաթիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Մարոկկոյի թիմին։ Գվարդիոլը խաղի հաշիվը բացել էր արդեն 7-րդ րոպեին։

Գվարդիոլն այս առաջնությունում մասնակցել է 7 հանդիպման, առանց փոխարինման։

Նա աշխարհի առաջնություններում Խորվաթիայի հավաքականից գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է՝  20 տարեկան եւ 328 օրական։

Նա գերազանցեց հարձակվող Իվիցա Օլիչի ցուցանիշը։ 2002թ․ աշխարհի առաջնությունում նա Իտալիայի հավաքականի դարպասը գրավել էր 22 տարեկան եւ 267 օրականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս