17:41  ,  17 դեկտեմբերի, 2022

«Զվարթնոցում» դիմավորել են աշխարհի գավաթակիր Գրետա Վարդանյանին (ֆոտո)

Դուբայում անցկացված պարափաուերլիֆթինգի աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթողի կոչումը նվաճած Գրետա Վարդանյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են Հայաստանի Ազգային պարալիմպիկ կոմիտեի ներկայացուցիչները, հարազատներն ու ընկերները։

Գյումրեցի ծանրորդուհին (մարզիչ՝ Արտակ Ներսիսյան) աշխարհի գավաթը նվաճել էր 55 կգ քաշային կարգում։

Գրետա Վարդանյանը դադարից հետո է վերսկսել մրցելույթները եւ կպայքարի 2024թ․ Փարիզի Պարալիմպիկ խաղերի ուղեգրի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում