16:19  ,  16 դեկտեմբերի, 2022

Գրիզման․ Արգենտինան շատ բարդ մրցակից է, Մեսին անհավանական մարզավիճակում է

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը աշխարհի առաջնության եզրափակիչում սպասում է ծանր պայքար։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը կմրցի Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հետ։

«Մեզ սպասվում է շատ բարդ եզրափակիչ։ Լեո Մեսին անհավանական մարզավիճակում է։ Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք լավ պատրաստվել եւ խաղադաշտում ցուցադրել մեր առավելագույնը։ Արգենտինան շատ բարդ մրցակից է, բայց ամեն ինչ մեր ձեռքերում է»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է Foot Mercato-ն։

Եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս