13:46  ,  16 դեկտեմբերի, 2022

Հայաստանի պատանի ըմբիշները 25 մեդալ են նվաճել Թբիլիսիում եւ Տուլայում

Հայաստանի պատանի ըմբիշները տարին ավարտել են Թբիլիսիում եւ Տուլայում անցկացված միջազգային մրցաշարերով եւ նվաճել են 25 մեդալ։

Ազատ ոճի ըմբիշները Վրաստանի մայրաքաղաքում անցկացված մրցաշարում նվաճել են 6 ոսկե, 5 արծաթե եւ 5 բրոնզե մեդալ, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։

Հունահռոմեական ոճի ըմբիշները Տուլայում անցկացված մրցաշարում նվաճել են 9 մեդալ՝ 2 ոսկե, 1 արծաթե և 6 բրոնզե։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում