21:22  ,  14 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022․ Ֆրանսիայի հավաքականի մեկնարկային կազմը

Հայտնի է աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի մեկնարկային կազմը աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը կմրցի Մարոկկոյի հետ։

Ֆրանսիա․ Լյորիս, Կունդե, Վարան, Կոնատե, Էրնանդես, Ֆոֆանա, Տչուամենի, Գրիզման, Դեմբելե, Ժիրու, Մբապե։

Ֆրանսիա - Մարոկկո հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հանդիպման գլխավոր մրցավարն է մեքսիկացի Սեսար Ռամոսը։

Այս զույգի հաղթողը եզրափակիչում կմրցի Արգենտինայի հետ, որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս է թողել Խորվաթիային ՝ 3:0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով