19:34  ,  13 դեկտեմբերի, 2022

Մարոկկոյի թիմի գլխավոր մարզիչ․ Ինչո՞ւ չզարմացնել եւ չհասնել եզրափակիչ

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ դուրս եկած Մարոկկոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագին խոսել է աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հետ առաջիկա դիմակայության մասին։

«Աշրաֆ Հակիմին ՊՍԺ-ից է եւ ինձնից լավ գիտի՝ ինչպես խաղալ Մբապեի դեմ։ Մենք առանձին ծրագիր չունենք Մբապեի դեմ, քանի որ Ֆրանսիայի հավաքականում շատ են լավ խաղացողները։

Մենք կշարունակենք անել այն, ինչ կարողանում ենք։ Ունենք մեծ հավակնություններ․ ինչո՞ւ չզարմացնել եւ չհասնել եզրափակիչ։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի։

Զարմանալի է, որ թիմերին կտրում է իրականությունից գնդակ պահելը։ 70 տոկոս գնդակ են վերահսկում եւ ընդամենը 2 հարված են կատարում։ Մենք այստեղ ենք գոլ խփելու եւ հաղթելու համար։ Պետք չէ ուշադրություն դարձնել վիճակագրությանը։ Առաջնության մեկնարկում մեր հնարավորությունները գնահատում էին մեկ տոկոսից էլ քիչ հավանականությամբ, հիմա արդեն 12 տոկոս է»,- Ռեգրագիի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի Ֆրանսիա - Մարոկկո հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս