12:54  ,  13 դեկտեմբերի, 2022

Սիմոն Մարտիրոսյանի մարզումը Բոգոտայում (տեսանյութ)

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի առաջատար, Ռիոյի եւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, կրկնակի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ պատրաստվում է մեկնարկին աշխարհի առաջնությունում։

Դեկտեմբերի 17, 01:30

Վարազդատ Լալայան, +109 կգ (նախնական հայտ՝ 450 կգ)

Սիմոն Մարտիրոսյան, +109 կգ (նախնական հայտ՝ 440 կգ)

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր երկիր ամեն քաշային կարգում երկու մասնակցի իրավունք ունի:

Աշխարհի առաջնության +109 կգ քաշային կարգում Բահրեյնի հավաքականի կազմում կմաանակցի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Մինասյանը:

Գոռ Մինասյան, +109 կգ (նախնական հայտ՝ 445 կգ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս