23:34  ,  12 դեկտեմբերի, 2022

Անչելոտի․ Ակնկալում էինք առանց անակնկալների առաջնություն, իսկ այստեղ այսպիսի շոկ

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին սոցիալական ցանցերում արած գրառումով մեկնաբանել է աշխարհի առաջնության արդյունքները։

«Ակնկալում էինք առանց անակնկալների առաջնություն, իսկ այստեղ այսպիսի շոկ։ Մարոկկոն դուրս է գալիս կիսաեզրափակիչ՝ հաղթելով Իսպանիային եւ Պորտուգալիային, Խորվաթիան 11-մետրանոցներով հաղթում է աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիային։

Միայն Ֆրանսիան կարողացավ պաշտպանել ֆավորիտի կոչումը Տչուամենիի գերազանց գոլի եւ թիմի տեխնիկական ու ֆիզիկական ուժի ցուցադրման շնորհիվ»,- գրել է Անչելոտին։

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում դեկտեմբերի 13-ին կմրցեն Արգենտինան ու Խորվաթիան, դեկտեմբերի 14-ին՝ Ֆրանսիան ու Մարոկկոն։

Դեկտեմբերի 17-ին տեղի կունենա երրորդ տեղի համար խաղը, իսկ դեկտեմբերի 18-ին՝ եզրափակիչը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով