18:46  ,  12 դեկտեմբերի, 2022

Մարիո Պաշալիչ․ Չենք պատրաստվում բավարարվել այս նվաճումով

Աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի եւ իտալական «Ատալանտայի» կիսապաշտպան Մարիո Պաշալիչը Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչից առաջ խոսել է Խորվաթիայի թիմի հաջողության գրավականի մասին։

«Բացառիկ արդյունք է, մենք դարձյալ աշխարհի լավագույն քառյակում ենք, ինչն անհավանական հաջողություն է։ Մենք չենք պատրաստվում բավարարվել այս նվաճումով եւ առավելագույն կենտրոնացած ենք Արգենտինայի դեմ խաղի վրա։

Մեր հաջողության գրավականը թիմային ոգու ուժն է։ Հետխաղային 11-մետրանոցների մասին խոսելիս սովորաբար հիշում են հաջողակ լինելու մասին, սակայն ես կասեի, որ դա կապված է ուժեղ մտածողության եւ հոգեբանության հետ։ Նույն գործոնների շնորհիվ Լիվակովիչը հետ է մղում 11-մետրանոցները։

Արգենտինան ունի ուժեղ եւ ագրեսիվ թիմ։ Այս սերնդի առաջատարը շարունակում է մնալ Մեսին՝ աշխարհի լավագույն խաղացողը։ Կգործենք ամբողջ թիմով, որպեսզի չեզոքացնենք նրան»,- Պաշալիչի խոսքը մեջբերում է Vecernji List-ը։

Արգենտինա - Խորվաթիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով