Բոգոտայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 6-րդ մրցումային օրը պայքարը սկսեցին տցամարդկանց Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները:
89 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս եկան Հայաստանի երկու ներկայացուցիչներ Անդրանիկ Կարապետյանն ու Վարդան Մանուկյանը:
Անդրանիկ Կարապետյանը մասնակցեց 89 կգ քաշայինների A խմբում, Վարդան Մանուկյանը՝ B խմբում: Երկամարտի 352 կգ արդյունքով Կարապետյանը 12-րդն է: Պոկում վարժություն գրանցել է 166 կգ արդյուն, հրում վարժությունում՝ 186 կգ:
Վարդան Մանուկյանը պոկել է 155 կգ, հրել՝ 190 կգ: Երկամարտի 345 կգ արդյունքով 16-րդն է:
Այս քաշային կարգում երկամարտի 385 կգ արդյունով աշխարհի չեմպիոն է դարձել Վենեսուելայի ներկայացուցիչ Կեյդոմար Վալենիլան (175+210)։
Check out the M89KG podium! pic.twitter.com/IloMNfkX7u
— IWF (@iwfnet) December 12, 2022
Դեկտեմբերի 13, 01:30
Հակոբ Մկրտչյանը, 96 կգ (նախնական հայտ՝ 385 կգ)
Դավիթ Հովհաննիսյանը, 96 կգ (նախնական հայտ՝ 385 կգ)
Դեկտեմբերի 14, 01:30
Տաթեւ Հակոբյան, 76 կգ (նախնական հայտ՝ 243 կգ)
Միլենա Խաչատրյան, 76 կգ (նախնական հայտ՝ 230 կգ)
04:00
Սամվել Գասպարյան, 102 կգ (նախնական հայտ՝ 400 կգ)
Դեկտեմբերի 15, 01:30
Լիանա Գյուրջյան, 81 կգ (նախնական հայտ՝ 235 կգ)
04:00
Հռիփսիմե Խուրշուդյան, 87 կգ (նախնական հայտ՝ 247 կգ)
Դեկտեմբերի 17, 01:30
Վարազդատ Լալայան, +109 կգ (նախնական հայտ՝ 450 կգ)
Սիմոն Մարտիրոսյան, +109 կգ (նախնական հայտ՝ 440 կգ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում