11:25  ,  11 դեկտեմբերի, 2022

Լաուտարո Մարտինես․ Մենք պետք է հարգենք Խորվաթիայի հավաքականին

Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի եւ Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոսել է աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում։

«Խորվաթիայի դեմ կլինի բարդ հանդիպում։ Նրանց կազմում կան շատ ուժեղ ֆուտբոլիստներ։

Խորվաթիան խաղացել է նախորդ առաջնության եզրափակիչում։ Մենք պետք է հարգենք նրանց։

Պետք է հասցնել վերականգնվել մինչեւ հաջորդ խաղը եւ կենտրոնանալ մեր աշխատանքի վրա»,- Լաուտարո Մարտինեսի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Կիսաեզրափակիչի Արգենտինա - Խորվաթիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով