09:02  ,  11 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022․ Անգլիա - Ֆրանսիա հանդիպման լավագույնը խաղացողը

Իտալիայի չեմպիոն «Միլանի» 36-ամյա ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն ճանաչվել է աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Անգլիա - Ֆրանսիա հանդիպման լավագույն խաղացող, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը։

Ֆրանսիայի հավաքականը հաղթել էր 2:1 հաշվով, Ժիրուն խփել էր Դիդիե Դեշամի գլխավորած թիմի հաղթական գոլը։

Կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականի մրցակիցը կլինի Մարոկկոն, որը պայքարից դուրս էր թողել Պորտուգալիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով