22:13  ,  10 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022. Մարոկկո - Պորտուգալիա հանդիպման լավագույն խաղացողը

Մարոկկոյի հավաքականի եւ իսպանական «Սեւիլիայի» 31-ամյա դարպասապահ Յասին Բունուն ճանաչվել է աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Մարոկկո - Պորտուգալիա հանդիպման լավագույն խաղացող։

Մարոկկոյի հավաքականը հաղթել է 1:0 հաշվով, Բունուն հետ է մղել պորտուգալացիների 3 հարվածները։

Առաջին անգամ կիսաեզրափակիչ դուրս եկած Մարոկկոն կմրցի Անգլիա - Ֆրանսիա դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով