10:05  ,  10 դեկտեմբերի, 2022

«Բարսելոնան» կփորձի ձեռք բերել 18-ամյա Մուկոկոյին

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի 18-ամյա հարձակվող Յուսուֆա Մուկոկոյի ծառայություններով, հաղորդում է Sport.es-ը։

Մուկոկոն Գերմանիայի հավաքականի կազմում էր աշխարհի առաջնությունում։ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը ձախողվեց՝ չհաղթահարելով խմբային փուլի արգելքը։

Մուկոկոյին ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ն եւ անգլիական «Լիվերպուլը»։

Մուկոկոյի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում