01:05  ,  10 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022․ Արգենտինան ու Նիդեռլանդները պայքարը կշարունակեն լրացուցիչ ժամանակում (ֆոտո, վիդեո)

Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի երկրորդ խաղում Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականը մրցում է Նիդեռլանդների թիմի հետ։

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2:

35-րդ րոպեին ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց Մադրիդի «Աթլետիկոյի» 24-ամյա պաշտպան Նաուել Մոլինան (տեսանյութ

73-րդ րոպեին Արգենտինայի առավելությունը կրկնապատկեց Լիոնել Մեսին, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը (տեսանյութ)։ Մեսին աշխարհի առաջնություններում խփեց իր 10-րդ գոլը եւ հավասարվեց ազգային թիմի ռեկորդակիր Բատիստուտային։

Հոլանդացիները հաշվի տարբերությունը կրճատեցին 83-րդ րոպեին։  Ամստերդամի «Այաքսի» 30-ամյա կիսապաշտպան Ստեւեն Բերգխեյսի փոխանցումից հետո աչքի ընկավ թուրքական «Բեշիկթաշի» 30-ամյա հարձակվող Վաուտ Վեգհորստը (տեսանյութ

Ավելացված 11-րդ րոպեին էլ Վոգհորստը տուգանայինի խաղարկումից հետո դուբլ ձեւակերպեց (տեսանյութ)։  Գոլային փոխանցումը կատարեց իտալական «Ատալանտայի» 24-ամյա կիսապաշտպան Տյոն Կոպմեյներսը։

Նշանակվել է լրացուցիչ ժամանակ։

Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ, որը պայքարից դուրս է թողել Բրազիլիային։

ԱԱ-2022, քառորդ եզրափակիչ

Նիդեռլանդներ - Արգենտինա՝ 2:2 (հիմնական ժամանակ)

Վաուտ Վեգհորստ, 83, 90+11 - Նաուել Մոլինա, 35, Լիոնել Մեսի, 73, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով