23:50  ,  9 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022․ Արգենտինան հաղթեց հոլանդացիներին առաջին խաղակեսում (ֆոտո, վիդեո)

Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի երկրորդ խաղում մրցում են Նիդեռլանդների եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականները։

Առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում են արգենտինացիները։

35-րդ րոպեին ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց Մադրիդի «Աթլետիկոյի» 24-ամյա պաշտպան Նաուել Մոլինան (տեսանյութ

Ընդմիջում է։

Նիդեռլանդներ - Արգենտինա դիմակայության հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ, որը պայքարից դուրս թողեց Բրազիլիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով