22:20  ,  9 դեկտեմբերի, 2022

«Ուրարտուն» հաղթել է «Փյունիկին»՝ 3:0

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 17-րդ տուրից տեղափոխված խաղում չեմպիոն «Փյունիկն» ընդունել է առաջատար «Ուրարտուին» եւ պարտություն է կրել 0:3 հաշվով։

«Ուրարտուն» 20 խաղից հետո 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից»։ «Փյունիկը» (19 խաղ) երրորդն է՝ 34 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 17-րդ տուր

«Փյունիկ» - «Ուրարտու»՝ 0:3

Մարկոս Ժունիոր, 63, Ուգուչուկվու Իվու, 84, Դմիտրո Խլյոբաս, 90

Հեռացում՝ Ալեքսանդր Միլկովիչ («Փյունիկ»), 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում