21:57  ,  9 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022. Նիդեռլանդների եւ Արգենտինայի թիմերի մեկնարկային կազմերը

Հայտնի են Նիդեռլանդների եւ Արգենտինայի հավաքականների մեկնարկային կազմերը աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում։

Նիդեռլանդներ․ Նոպերտ, Բլինդ, Ակե, Վան Դեք, Թիմբեր, Դյումֆրիս, Դե Յոնգ, Դե Ռոն, Բերգվեյն, Դեպայ, Գակպո։

Արգենտինա․ Է․ Մարտինես, Ակունյա, Լ․ Մարտինես, Օտամենդի, Ռոմերո, Մոլինա, Մաք Ալիսթեր, Ֆերնանդես, Դե Պաուլ, Ալվարես, Մեսի։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։ Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ, որը պայքարից դուրս թողեց Բրազիլիային։

1/8 եզրափակիչում Նիդեռլանդների թիմը 3:1 հաշվով հաղթել է ամերիկացիներին։ Արգենտինան 2:1 հաշվով պարտության է մատնել ավստրալացիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով