18:01  ,  9 դեկտեմբերի, 2022

«Արարատ-Արմենիան» ուժեղ էր «Լեռնային Արցախից»

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 17-րդ տուրից հետաձգված խաղում փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» ընդունեց «Լեռնային Արցախին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 76-րդ րոպեին խփեց 25-ամյա բրազիլացի պաշտպան Ռոմերսիոն։

20 խաղից հետո «Արարատ-Արմենիան» 43 միավորով երկրորդն է եւ 1 հանդիպում քիչ անցկացրած առաջատար «Ուրարտուից» հետ է 1 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 17-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Լեռնային Արցախ»՝ 1:0

Ռոմերսիո, 76

Հեռացում՝ («Արարատ-Արմենիա»),  67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով