15:32  ,  9 դեկտեմբերի, 2022

Լուան Մյուլերը՝ 2022թ․ Հայաստանի լավագույն ֆուտզալիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2022թ․ լավագույն ֆուտզալիստի քվեարկության արդյունքները։ 

Հավաքելով 47 միավոր՝ 2022թ․ լավագույն ֆուտզալիստ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլերը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Երկրորդ տեղում է ռուսական «Նորիլսկի Նիկելի» ֆուտզալիստ Վլադիմիր Սանոսյանը (36 միավոր)։

23 միավորով երրորդ տեղն է զբաղեցրել ռուսական «Ուխտայի» ֆուտզալիստ Արթուր Մելքոնյանը:

Ֆուտզալի Հայաստանի 2022թ․ լավագույն մարզիչ էր ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում