14:39  ,  9 դեկտեմբերի, 2022

Գագիկ Խաչիկյանը 4 մեդալ է նվաճել Վորոնինի գավաթում

Գագիկ Խաչիկյանը Մոսկվայում անցկացված օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկությունում նվաճել է 1 ոսկե եւ 3 բրոնզե մեդալ։

Հայաստանի միակ ներկայացուցիչը ոսկե մեդալակիր է դարձել նժույգ թափեր վարժությունում։ Բրոնզե մեդալները նա նվաճել է զուգափայտում, պտտաձողում եւ բազմամարտում 47մասնակիցների մեջ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում