13:57  ,  9 դեկտեմբերի, 2022

Բելինգեմը ցանկանում է հունվարին հեռանալ «Բորուսիայից»

Անգլիայի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ցանկանում է աշխարհի առաջնությունից հետո փոխել ակումբը։ Այդ մասին 19-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչներն արդեն հայտնել են գերմանական ակումբի ղեկավարությանը, հաղորդում է Daily Mail-ը։

Բելինգեմին ձեռք բերելու գլխավոր հավակնորդներն են անգլիական «Լիվերպուլն» ու Մադրիդի «Ռեալը»։ Երկու ակումբներն էլ պատրաստ են առաջարկը սկսել 100 միլիոն եվրոյից։

Բելինգեմի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Աշխարհի առաջնության չորս խաղում Բելինգեմը խփել է մեկ գոլ, կատարել մեկ գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում