13:12  ,  9 դեկտեմբերի, 2022

ՖԻՖԱ-ն հրաժարվել է ԱԱ-ն 2 տարին մեկ անցկացնելու գաղափարից

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան այլեւս չի դիտարկում աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու գաղափարը։ Այդ մասին հայտնել է կազմակերպության Գլոբալ զարցացման բաժնի ղեկավար Արսեն Վենգերը։

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչը մոտ երկու տարի փորձում էր ՖԻՖԱ-ի անդամ երկրների ֆեդերացիաներին համոզել աշխարհի առաջնությունն ավելի հաճախ անցկացնելու նպատակահարմարությունը։ Եվրոպայի եւ Հարավային Ամերիկայի ֆեդերացիաները դեմ դուրս եկան եւ սպառնացին անցկացնել առանձին աշխարհի առաջնություն։

«Ինձ խնդրել էին մտածել աշխարհի առաջնությունն ամեն երկու տարին անցկացնելու մասին, ես էլ համարում եմ, որ վատ գաղափար չէ, բայց դա ենթադրում է որակավորման փուլերի վերանայում, ինչը բարդ է։ Հիմա մենք մնում ենք հավատարիմ քառամյա շրջափուլերին․ աշխարհի առաջնություն, Եվրոպայի առաջնություն, աշխարհի ակումբային առաջնություն»,- Վենգերի խոսքը մեջբերում է L'Equipe-ը։

Աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելուն կողմ էին աֆրիկյան եւ ասիական երկրների ֆեդերացիաները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում