Աշխարհի եռակի չեմպիոն, լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն թվիթերյան գրառումով շնորհակալություն է հայտնել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին աջակցության համար։ ՊՍԺ-ի 23-ամյա ֆուտբոլիստը թվիթերյան գրառումով հայտնել էր, որ աղոթում է ֆուտբոլի արքայի առողջության համար։
«Շնորհակալություն Կիլիան Մբապե։ Ես ուրախ եմ, որ դու գերազանցել ես իմ հերթական ռեկորդը աշխարհի առաջնությունում, իմ ընկեր»,- գրել է 82-ամյա Պելեն։
Մբապեն աշխարհի առաջնություններում խփել է 9 գոլ եւ դարձել այդ ցուցանիշով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (23 տարեկան եւ 349 օրական) պատմության մեջ։ Նա գերազանցել է Պելեի ռեկորդը․ աշխարհի առաջնություններում 7 գոլ մինչեւ 24 տարեկան դառնալը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում