10:56  ,  9 դեկտեմբերի, 2022

Ֆրեդ․ Ցանկանում եմ տեսնել Մեսիի արցունքները

Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող, «Ֆլումինենսեի» նախկին ավագ Ֆրեդը հաղթանակ է մաղթել բրազիլացիներին՝ հույս հայտնելով, որ կիսաեզրափակիչում կլինի Բրազիլիա - Արգենտինա դիմակայություն։

«Ցանկանում եմ տեսնել Բրազիլիա - Արգենտինա կիսաեզրափակիչ։ Ցանկանում եմ տեսնել իրարանցում, խառնաշփոթ, Նեյմարի խաղն ու Մեսիի արցունքները»,- Ֆրեդի խոսքը մեջբերում է Globo Esporte-ն։

Քառորդ եզրափակիչում Բրազիլիան կմրցի խորվաթների, Արգենտինան՝ հոլանդացիների հետ։ Այս դիմակայությունների հաղթողները կիսաեզրափակիչում կխաղան իրար դեմ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս