09:29  ,  9 դեկտեմբերի, 2022

Պատրիս Էվրա․ Զգում եմ, որ Ֆրանսիան խոշոր հաշվով կհաղթի Անգլիային

Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Պատրիս Էվրան կանխատեսել է, որ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը կհաղթի Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիային։

«Կլինի հետաքրքիր խաղ, որում Անգլիայի թիմը պետք է զգուշանա Մբապեից, իսկ Ֆրանսիայի թիմը՝ Սակայից եւ Ֆոդենից։ Հնարավոր է եզրում Կայլ Ուոքերը կարողանա չեզոքացնել Մբապեին, բայց նա կտեղափոխվի կենտրոն, որտեղ Ջոն Սթոունզն ու Հարի Մագուայրը ոչինչ չեն կարողանա անել Մբապեի դեմ։ Ես զգում եմ, որ Ֆրանսիան խոշոր հաշվով կհաղթի Անգլիային։ Ես կզարմանամ, եթե հաղթեն անգլիացիները։

Ես պատասխան չունեմ, թե ինչպես կարելի է կանգնեցնել Մբապեին․ միայն եթե նրա մոտ վատ օր է»,- Էվրայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Քառորդ եզրափակիչի Անգլիա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով  23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում