00:46  ,  9 դեկտեմբերի, 2022

Սամպաոլի․ Իսպանիայի թիմն այդպես էլ ամբողջ ուժով չխաղաց ԱԱ-ում

Իսպանական «Սեւիլիայի» արգենտինացի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին մեկնաբանել է Իսպանիայի հավաքականի ձախողումը աշխարհի առաջնությունում։ Լուիս Էնրիկեի գլխավորությամբ իսպանացիները 1/8 եզրափակիչում չհաղթահարեցին Մարոկկոյի հավաքականի արգելքը (0:0, 11մ՝ 0:3)։

«Ես ունեմ տպավորություն, որ Իսպանիայի թիմն այդպես էլ ամբողջ ուժով չխաղաց աշխարհի առաջնությունում։ Ես նրանց համարում էի մրցաշարի գլխավոր ֆավորիտ։ Կարծում եմ՝ նրանք նաեւ հաջողակ չեղան այս առաջնությունում։ Ամենակարեւոր պահերին հաջողությունը նրան չժպտաց։ Այդ ամենի հետեւանքը եղավ ձախողումը»,- Սամպաոլիի խոսքը մեջբերում է Marca-ն։

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Լուիս Էնրիկեին փոխարինել է երկրի օլիմպիական հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, 61-ամյա Լուիս դե լա Ֆուենտեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում