Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հայտնել է, որ աշխարհի առաջնությունից հետո 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ կքննարկեն հետագա համագործակցությունը։
«Մեսին շատ երջանիկ է, եւ դա երեւում է նաեւ Արգենտինայի հավաքականում նրա ցուցադրած խաղից։ Երբ ֆուտբոլիստը երջանիկ չէ ակումբում, դա անդրադառնում է նաեւ ազգային թիմում մրցելույթների վրա։ Այս մրցաշրջանում Մեսին հրաշալի է խաղում ՊՍԺ-ում, շատ գոլեր խփեց եւ շատ գոլային փոխանցումներ կատարեց։
Պայմանավորվել ենք, որ աշխարհի առաջնությունից հետո կնստենք եւ ամեն ինչ կքննարկենք։ Երկու կողմն էլ ամեն ինչից գոհ է»,- Ալ-Խելաիֆիի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Մեսիի գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում