22:11  ,  8 դեկտեմբերի, 2022

Լոնդոնի «Արսենալի» հաղթանակը (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալը» Դուբայում ընկերական հանդիպում է անցկացրել ֆրանսիական «Լիոնի» հետ։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթել է 3:0 հաշվով։

Աչքի են ընկել բրազիլացի պաշտպան Գաբրիել Մագալյաեսը (տեսանյութ), անգլիացի հարձակվող Էդի Նկետիան (տեսանյութ) եւ պորտուգալացի կիսապաշտպան Ֆաբիու Վիեյրան (տեսանյութ)։ Թիմերը նաեւ մրցել են հետխաղային 11-մետրանոցներով։ 2:1 հաշվով հաղթել է «Արսենալը»։

«Արսենալը» դեկտեմբերի 13-ին ընկերական խաղ կանցկացնի Իտալիայի չեմպիոն «Միլանի» հետ։ «Լիոնը» դեկտեմբերի 11-ին կխաղա Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում