21:35  ,  8 դեկտեմբերի, 2022

Անչելոտի․ Հավանաբար՝ Ռոնալդուն կարծում է, թե դեռ 20 տարեկան է

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականի մեկնարկային կազմում Ռոնալդուի բացակայությունը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում։

Անչելոտիի ղեկավարությամբ Ռոնալդուն «Ռեալում» է խաղացել 2013-2015 թվականներին։

«Չեմ դիտել Պորտուգալիայի խաղը, թոռներիս հետ պիցցա էի ուտում։ Ռոնալդուն մնացե՞լ է պահեստայինների նստարանին։ Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է։ Հավանաբար, Ռոնալդուն կարծում է, թե դեռ 20 տարեկան է՝ հաշվի առնելով, թե որքան հոգատար է իր մարմնի, ֆիզիկական վիճակի նկատմամբ, բայց Պորտուգալիայի հավաքականում շատ լուրջ մրցակցություն է։

Ես երբեք ոչ մի խնդիր չեմ ունեցել Ռոնալդուի հետ։ Ավելին՝ նա էր լուծում իմ խնդիրները։ Չի կարող խնդիր դառնալ ամեն խաղում գոլ խփող ֆուտբոլիստը։ Ես շատ հեշտ եմ աշխատել Ռոնալդուի հետ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Corriere dello Sport-ը։

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Պորտուգալիան 6:1 հաշվով հաղթել էր Շվեյցարիային։ Քառորդ եզրափակիչում պորտուգալացիների մրցակիցը կլինի Մարոկկոն, որը պայքարից դուրս է թողել Իսպանիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English