19:04  ,  8 դեկտեմբերի, 2022

«Ռեալը» համաձայնության է հասել Էնդրիկ Ֆելիպեի հետ

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել 16-ամյա բրազիլացի հարձակվող Էնդրիկ Ֆելիպեի եւ բրազիլական «Պալմեյրասի» հետ, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։

Արքայական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 60 միլիոն եվրո, նաեւ 12 միլիոն եվրոր հարկեր։ Էնդրիկ Ֆելիպեն «Ռեալին» կմիանա 2024թ․ ամռանը, երբ դառնա 18 տարեկան։

Էնդրիկ Ֆելիպեին ձեռք բերելու ցանկություն ունեին նաեւ փարիզյան ՊՍԺ-ն եւ Լոնդոնի «Չելսին»։

Transfermarkt-ը Էնդրիկ Ֆելիպեի տրանսֆերային արժեքը գնահատում է  20 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում