18:33  ,  8 դեկտեմբերի, 2022

Ռոնալդու․ Մեր թիմը շատ համախմբված է եւ դրսից հնարավոր չէ կոտրել

Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում արած գրառումով անդրադարձել է պորտուգալական մամուլի հրապարակումներին, թե ինքը սպառնացել է լքել Պորտուգալիայի հավաքականը պահեստայինների նստարանին մնալու պատճառով։

«Մեր թիմը շատ համախմբված է եւ դրսից հնարավոր չէ կոտրել։ Մեր ազգը չափազանց համարձակ է, որպեսզի թույլ տա վախեցնել իրեն որեւէ մրցակցի։ Մեր թիմը կպայքարի երազանքի համար մինչեւ վերջ։ Հավատացեք մեզ հետ։ Առա՛ջ, Պորտուգալիա»,- գրել է Ռոնալդուն։

Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականի մրցակիցը դեկտեմբերի 10-ին կլինի Մարոկկոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում