16:47  ,  8 դեկտեմբերի, 2022

ԵԱ․ Հայաստանի Մ-17 եւ Մ-19 հավաքականների մրցակիցները

Տեղի է ունեցել ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 17 եւ 19 տարեկանների առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։

Հայաստանի Մ-17 հավաքականը ընդգրկվել է 10-րդ խմբում եւ կմրցի Իռլանդիայի, Շվեյցարիայի և Իսլանդիայի հավաքականների հետ։

Հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 11-17-ը Իռլանդիայում։ 

Հայաստանի Մ-19 հավաքականը ընդգրկվել է 9-րդ խմբում եւ կմրցի Իսրայելի, Խորվաթիայի և Ֆարերյան կղզիների հավաքականների հետ։

Հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 15-21-ը Խորվաթիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում