16:02  ,  8 դեկտեմբերի, 2022

Լուիս Էնրիկեն հեռացավ Իսպանիայի հավաքականից

Լուիս Էնրիկեն հեռացավ ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է ազգային թիմի մամուլի ծառայությունը։

Իսպանիայի հավաքականն աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում չէր հաղթահարել Մարոկկոյի հավաքականի արգելքը՝ պարտվելով հետխաղային 11-մետրանոցներով՝ 0:3: Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 0:0 հաշվով։

Լուիս Էնրիկեն Իսպանիայի հավաքականը գլխավորում էր 2019 թվականից։ Նրա ղեկավարությամբ իսպանացիները դուրս էին եկել Եվրո-2020-ի կիսաեզրափակիչ եւ հետխաղային 11-մետրանոցներով պարտվել Իտալիայի հավաքականին, որն այդ առաջնությունում նվաճեց տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում