13:06  ,  8 դեկտեմբերի, 2022

Հարի Մագուայր․ Անգլիայի թիմում կա վստահություն, որ պետք է հաղթենք ԱԱ-ում

Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչից առաջ Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը խոսել է անգլիացի Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմի տրամադրվածության մասին։

«Անգլիայի հավաքականում կա վստահություն, որ մենք պետք է հաղթենք այս մրցաշարում։ Դա մտածողության լավ փոփոխություն է։

Գիտակցում ենք, թե ինչքան բարդ խնդիր է աշխարհի գավաթը նվաճելը։ Կա եւս հինգ կամ վեց թիմ այդպիսի հավատով։ Հիմա մենք հավատում ենք մեր հաղթանակին»,- Մագուայրի խոսքը մեջբերում է BBC-ն։

Անգլիայի հավաքականը քառորդ եզրափակիչում դեկտեմբերի 10-ին կմրցի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով