12:17  ,  8 դեկտեմբերի, 2022

55-ամյա ճապոնացի Միուրան կարիերան կշարունակի Պորտուգալիայում

55-ամյա ճապոնացի ֆուտբոլիստ Կաձույոսի Միուրան ճապոնական «Սուձուկայից» տեղափոխվել է Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Օլիվեյրենս», հաղորդում է պորտուգալական A Bola-ն։

Նա ավագագույն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստն է պատմության մեջ։ Առաջին պրոֆեսիոնալ հանդիպումը Միուրան անցկացրել է 1986 թվականին բրազիլական «Սանտոսում»։ Նա հանդես է եկել Բրազիլիայում, Ճապոնիայում, Իտալիայում, Խորվաթիայում եւ Ավստրալիայում։ 2021-ին Միուրան մասնակցել է Ճապոնիայի առաջնության մեկ հանդիպման։

Գերմանացի Յուրգեն Կլոպի, անգլիացի Փոլ Գասկոյնի եւ իտալացի Ռոբերտո Բաջոյի հասակակիցը առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստն է, որը հանդես եկել է հինգ տարբեր տասնամյակներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում