11:52  ,  8 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022. Պորտուգալիայի հավաքականը եւս մեկ կորուստ ունի

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը եւս մեկ կադրային կորուստ ունի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչից առաջ։ Կիսապաշտպան Դանիլու Պերեյրան վնասվածքի պատճառով չի կարողանա շարունակել մրցելույթն աշխարհի առաջնությունում, հաղորդում է պորտուգալական A Bola-ն։

Նա կվերադառան փարիզյան ՊՍԺ եւ կանցնի վերականգնողական փուլ։ Աշխարհի առաջնությունում վնասվածք էր ստացել նաեւ պորտուգալացի պաշտպան Նունու Մենդեշը, որը նույնպես կվերադառնա ՊՍԺ։

Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Մարոկկո - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում