09:53  ,  8 դեկտեմբերի, 2022

Տեն Հագը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր նպատակի մասին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը նշել է այս մրցաշրջանում իր ղեկավարած թիմի գլխավոր նպատակն այս մրցաշրջանում։

«Գլխավոր նպատակը հասնելն է այնպիսի վիճակի, որը թույլ կտա նվաճել որեւէ տիտղոս։ Դա է առաջնայինը։ Դեկտեմբերին կամ հունվարին ոչ մի թիմ ոչ մի տիտղոս չի կարող ապահովել։ Մենք պետք է ճիշտ դիրքերում լինենք ապրիլին։ Դրա համար պետք է համառ աշխատանք»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է The Manchester Evening-ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 14 խաղում վաստակել է 26 միավոր եւ 5-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում