01:29  ,  8 դեկտեմբերի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց Լա Լիգայի հետնապահին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ընկերական խաղում հյուրընկալվեց Իսպանիայի առաջնության հետնապահներից «Կադիսին»։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը պարտություն կրեց 2:4 հաշվով։

Մանչեսթերյան թիմից աչքի ընկան Անտոնի Մարտիալն ու Կոբի Մայնուն։ «Կադիսի» գոլերը խփեցին Կառլոս Գարսիա-Դիեն, Էնտոնի Լոսանոն, Ռուբեն Սոբրինոն եւ Թոմաս Ալարկոնը։

Իսպանիայի առաջնության 14 խաղից հետո «Կադիսը» 11 միավորով 19-րդն է։ «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 14 խաղում վաստակել է 26 միավոր եւ 5-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս