00:58  ,  8 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022․ Վինիսիուսի ասուլիսի ժամանակ սեղանին կատու է բարձրացել (տեսանյութ)

Բրազիլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի ասուլիսի ժամանակ սեղանին կատու է բարձրացել։ Բրազիլիայի թիմի մամուլի քարտուղարը ոչ այնքան նրբորեն կենդանուն բռնել եւ գցել է հատակին։ Կենդանասերները բողոքի ալիք են բարձրացրել համացանցում։

Բրազիլիայի հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի հանդիպմանը։ Տիտեի գլխավորած թիմի մրցակիցը կլինի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս