23:50  ,  7 դեկտեմբերի, 2022

Ֆլիկը չի հեռացվի Գերմանիայի հավաքականից

Գերմանիայի ֆուտբոլային միությունը մտադիր չէ հեռացնել ազգային թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին աշխարհի առաջնության խմբային փուլի արգելքը չհաղթահարելուց հետո։

«Բոլորս վստահ ենք, որ Եվրո-2024-ը մեր երկրում կլինի ֆուտբոլի զարգացման հրաշալի հնարավորություն։ Մեր նպատակն է այդ մրցաշարը դարձնել նաեւ մարզական հաջողություն։ Մենք ամբողջովին վստահում ենք Ֆլիկին։ Նա կկարողանա լուծել այդ խնդիրը իր թիմի հետ»,- ասել է Միության նախագահ Բերնդ Նոյենդորֆը։

Ֆլիկը նույնպես հայտարարել է, որ կաշխատի թիմի հետ մինչեւ Եվրոպայի առաջնությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում