22:53  ,  7 դեկտեմբերի, 2022

«Ինտերի» հաղթանակը, Մխիթարյանի գոլը (ֆոտո, վիդեո)

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» Մալթայում ընկերական հանդիպում անցկացրեց ավստրիական «Զալցբուրգի» հետ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 4:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն աչքի ընկավ 20-րդ եւ 72-րդ րոպեներին, սակայն երկրորդ գոլը գրանցվեց «Զալցբուրգի» բրազիլացի պաշտպան Բերնարդոյի անվան դիմաց։

«Ինտերի» երկրորդ գոլը 42-րդ րոպեին խփեց իտալացի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին: Ավելացված առաջին րոպեին հաշիվը 4:0 դարձրեց 17-ամյա արգենտինացի կիսապաշտպան Վալենտին Կարբոնին։

Մխիթարյանը մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 80-րդ րոպեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում