21:11  ,  7 դեկտեմբերի, 2022

Ռոնալդուն՝ Պելեին․ Մեր Արքան պետք է առողջ լինի

Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առողջություն է մաղթել ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն, 82-ամյա բրազիլացի Պելեին, որը կորոնավիրուսով վարակվելուց հետո թոքերի ախտահարում ուներ։ Պելեն նաեւ աղիքների քաղցկեղի դեմ է բուժում ստանում է 2021 թվականից։

«Առողջացիր, արագ ապաքինվիր, Պելե։ Մեր Արքան պետք է առողջ լինի։ Սա այն ամենն է, ինչ մենք ցանկանում ենք»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Globo Esporte-ն։

Պելեն հոսպիտալացվել է նոյեմբերի 30-ին։ Նրա առողջական վիճակում նկատվում է դրական դինամիկա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English