20:53  ,  7 դեկտեմբերի, 2022

«Ինտերի» մեկնարկային կազմը

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» դեկտեմբերի 7-ին Մալթայում կանցկացնի ընկերական հանդիպում ավստրիական «Զալցբուրգի» հետ։

Միլանյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում