17:38  ,  7 դեկտեմբերի, 2022

Ռամուշ․ Ռոնալդուն մեր առաջատարն է, ավագը եւ կուռքը

Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Պորտուգալիա - Շվեյցարիա հանդիպման լավագույն խաղացող ճանաչված պորտուգալական «Բենֆիկայի» 21-ամյա հարձակվող Գոնսալու Ռամուշը նշել է 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կարեւորությունը ազգային թիմի համար։

Ազգային թիմի մեկնարկային կազմում հանդես եկած եւ Ռոնալդուին փոխարինած Ռամուշը դարձել էր հեթ-տրիկի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ։  Պորտուգալին հաղթել էր 6:1 հաշվով։

«Նույնիսկ, լավագույն երազներում ես չէի մտածի, որ փլեյ-օֆֆում կհայտնվեմ մեկնարկային կազմում։ Հիմա մենք պատրաստվում ենք Մարոկկոյի դեմ խաղին՝ չմտածելով նախորդ խաղերի մասին։

Ռոնալդուն մեր առաջատարն է, ավագը եւ կուռքը, եւ մենք միշտ անհամբեր սպասում ենք նրա հետ միասին խաղալու հնարավորությանը։

Ռոնալդուն, Լեւանդովսկին, Իբրահիմովիչը ինձ համար օրինակելի ֆուտբոլիստներ են եւ փորձում եմ հասնել նրանց խաղամակարդակին»,- Ռամուշի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Պորտուգալիան քառորդ եզրափակիչում կխաղա Մարոկկոյի հետ, որը պայքարից դուրս էր թողել Իսպանիային։ Մարոկկո - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս