16:51  ,  7 դեկտեմբերի, 2022

Մոուրինյոն Դեպային առաջարկել է տեղափոխվել «Ռոմա»

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել կատալոնական «Բարսելոնայի» եւ Նիդեռլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպային։

Պորտուգալացի մասնագետը զանգել է Դեպային եւ առաջարկել տեղափոխվել «Ռոմա», հաղորդում է Tuttosport-ը։ «Ռոման» պատրաստ է հունվարին վարձակալել 28-ամյա ֆուտբոլիստին, իսկ ամռանը ձեռք բերել տրանսֆերը։

Դեպայը «Բարսելոնա» է տեղափոխվել 2021թ․ հուլիսին։ Այս ընթացքում նա կատալոնական թիմի հետ մասնակցել է 41 հանդիպման, խփել 14 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English